22:24  ,  10 դեկտեմբերի, 2023

«Տոտենհեմը» խոշոր հաշվով հաղթեց «Նյուքասլ Յունայթեդին» (տեսանյութ)

Ֆուտբոլի Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 16-րդ տուրում Լոնդոնի «Տոտենհեմը» տանը մրցեց «Նյուքասլ Յունայթեդի» հետ եւ պարտության մատնեց 4:1 հաշվով։

«Տոտենհեմից» դուբլի հեղինակ դարձավ բրազիլացի հարձակվող Ռիշարլիսոնը։ Աչքի ընկան նաեւ իտալացի պաշտպան Դեսթինի Ուդոջին եւ հարավկորեացի հարձակվող Սոն Հին Մինը։

Հյուրերի միակ գոլը խփեց բրազիլացի հարձակվող Ժոելինտոնը։

«Տոտենհեմը» 30 միավորով 5-րդն է եւ 3 միավոր է հետ չորրորդ տեղում գտնվող «Մանչեսթեր Սիթիից»։ «Նյուքասլ Յունայթեդը» 26 միավորով 7-րդն է եւ 1 միավոր է հետ 6-րդ տեղում գտնվող «Մանչեսթեր Յունայթեդից»։

Անգլիայի առաջնություն, 16-րդ տուր

«Տոտենհեմ» - «Նյուքասլ Յունայթեդ»՝ 4:1 (տեսանյութ)

Դեսթինի Ուդոջի, 26, Ռիշարլիսոն, 38, 60, Սոն Հին Մին, 85, 11մ - Ժոելինտոն, 90+2

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում