Գերմանիայի Բունդեսլիգայի առաջնության 14-րդ տուրում առաջատար «Բայերը» հյուրընկալվեց «Շտուտգարտին» եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով։
«Շտուտգարտից» հանդիպման հաշիվը 40-րդ րոպեին բացեց գերմանացի կիսապաշտպան Կրիս Ֆյուրիխը։ Իսպանացի Խաբի Ալոնսոյի գլխավորած թիմին պարտությունից փրկեց գերմանացի կիսապաշտպան Ֆլորիան Վիրցի գոլը 47-րդ րոպեին։
«Բայերը» 36 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 4 միավոր երկրորդ տեղում գտնվող չեմպիոն «Բավարիայից», որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել։ «Շտուտգարտը» երրորդն է՝ 31 միավոր։
Գերմանիայի առաջնություն, 14-րդ տուր
«Շտուտգարտ» - «Բայեր»՝ 1:1 (տեսանյութ)
Կրիս Ֆյուրիխ, 40 - Ֆլորիան Վիրց, 47
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում