19:56  ,  10 դեկտեմբերի, 2023

«Մանչեսթեր Սիթիին» հաղթանակ բերեցին Սիլվայի եւ Գրիլիշի գոլերը (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 16-րդ տուրում չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվեց «Լուտոն Թաունին»։ Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը հաղթեց 2:1 հաշվով

«Մանչեսթեր Սիթիի» կազմում աչքի ընկան պորտուգալացի կիսապաշտպան Բերնարդու Սիլվան եւ անգլիացի կիսապաշտպան Ջեք Գրիլիշը։

«Մանչեսթեր Սիթին» 33 միավորով  չորրորդն է եւ 2 միավոր հետ է երրորդ տեղում գտնվող «Աստոն Վիլայից», «Լուտոն Թաունը» 18-րդն է՝ 9 միավոր։

Անգլիայի առաջնություն, 16-րդ տուր

«Լուտոն Թաուն» - «Մանչեսթեր Սիթի»՝ 1:2 (տեսանյութ)

Էլայջա Ադեբայո, 45+2 - Բերնարդու Սիլվա, 62, Ջեք Գրիլիշ, 65

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում