02:09  ,  8 դեկտեմբերի, 2023

«Վեստ Հեմը» կամային հաղթանակ տարավ «Տոտենհեմի» նկատմամբ (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 15-րդ տուրում, լոնդոնյան դերբիում մրցեցին «Տոտենհեմն» ու «Վեստ Հեմը», որը կամային հաղթանակ տարավ 2:1 հաշվով։

11-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց «Տոտենհեմի» արգենտինացի պաշտպան Կրիստիան Ռոմերոն։

Երկրորդ խաղակեսում «Վեստ Հեմից» աչքի ընկան անգլիացի հարձակվող Ջարոդ Բոուենը եւ անգլիացի կիսապաշտպան Ջեյմս Ուորդ-Պրաուսը։

«Տոտենհեմը» 5 խաղում անընդմեջ հաղթանակ չտարավ (4 պարտություն, 1 ոչ ոքի) եւ 27 միավորով 5-րդն է, «Վեստ Հեմը» 9-րդ տեղում է՝ 24 միավոր։

Անգլիայի առաջնություն, 15-րդ տուր

«Տոտենհեմ» - «Վեստ Հեմ»՝ 1:2 (տեսանյութ)

Կրիստիան Ռոմերո, 11 - Ջարոդ Բոուեն, 52, Ջեյմս Ուորդ-Պրաուս, 74

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English