02:09 8 դեկտեմբերի, 2023Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 15-րդ տուրում, լոնդոնյան դերբիում մրցեցին «Տոտենհեմն» ու «Վեստ Հեմը», որը կամային հաղթանակ տարավ 2:1 հաշվով։
11-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց «Տոտենհեմի» արգենտինացի պաշտպան Կրիստիան Ռոմերոն։
Երկրորդ խաղակեսում «Վեստ Հեմից» աչքի ընկան անգլիացի հարձակվող Ջարոդ Բոուենը եւ անգլիացի կիսապաշտպան Ջեյմս Ուորդ-Պրաուսը։
«Տոտենհեմը» 5 խաղում անընդմեջ հաղթանակ չտարավ (4 պարտություն, 1 ոչ ոքի) եւ 27 միավորով 5-րդն է, «Վեստ Հեմը» 9-րդ տեղում է՝ 24 միավոր։
Անգլիայի առաջնություն, 15-րդ տուր
«Տոտենհեմ» - «Վեստ Հեմ»՝ 1:2 (տեսանյութ)
Կրիստիան Ռոմերո, 11 - Ջարոդ Բոուեն, 52, Ջեյմս Ուորդ-Պրաուս, 74
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.