14:44  ,  7 դեկտեմբերի, 2023

Էմերի․ Այս պահին մենք դեռ տիտղոսի հավակնորդ չենք

«Աստոն Վիլայի» իսպանացի գլխավոր մարզիչ Ունաի Էմերին Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ 1:0 հաշվով հաղթանակից հետո գնահատել է իր ղեկավարած թիմի հնարավորությունները Պրեմիեր լիգայի չեմպիոնական մրցավազքում։

«Մեկնարկում միշտ էլ շատ են հավակնորդները, բայց մենք ընդամենը 15 հանդիպում ենք անցկացրել։ Առջեւում դեռ շատ մրցախաղեր կան։ Եթե շարունակենք առաջադիմել մրցաշրջանի ընթացքում, հաղթել, ինչպես հիմա, ապա հնարավոր է՝ մենք կարող ենք հավակնություններ ունենալ, բայց այս պահին մենք դեռ տիտղոսի հավակնորդ չենք։

Կարծում եմ՝ մեզ ավելի շատ ժամանակ է պետք։ Մենք կարող ենք հավատալ մեր ուժերին, բայց մենք դեռ ֆավորիտ չենք։ Առնվազն 7 թիմ մեզնից առաջ է այդ տեսանկյունից։ Հնարավոր է՝ այդ իրավիճակը փոխվի 31-րդ կամ 32-րդ տուրում»,- Էմերիի խոսքը մեջբերում է BBC-ն։

Պրեմիեր լիգայում «Աստոն Վիլան» 14-րդ անընդմեջ հաղթանակը տարավ տնային հանդիպումներում։

«Աստոն Վիլան» Պրեմիեր լիգայի 15 տուրից հետո 32 միավորով չորրորդն է, «Մանչեսթեր Սիթին» 30 միավորով նահանջեց չորրորդ տեղ։ Առաջատար «Արսենալն» ունի 36 միավոր։ Երկրորդ տեղում է «Լիվերպուլը»՝ 34 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում