01:30  ,  7 դեկտեմբերի, 2023

Վան Դեյքի եւ Սոբոսլաիի գոլերը հաղթանակ բերեցին «Լիվերպուլին» (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 15-րդ տուրում «Լիվերպուլը» հյուրընկալվեց հետնապահ «Շեֆիլդ Յունայթեդին»։ Գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմն առավելության հասավ 2:0 հաշվով։

37-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց հոլանդացի պաշտպան Վիրջիլ վան Դեյքը։ Գոլային փոխանցումն անկյունայինից կատարեց անգլիացի Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը։ Ավելացված չորրորդ րոպեին հյուրերի առավելությունը ուրուգվայցի հարձակվող Դարվին Նունիեսի փոխանցումից հետո կրկնապատկեց հունգարացի կիսապաշտպան Դոմինիկ Սոբոսլաին (տեսանյութ

«Լիվերպուլը» 34 միավորով երկրորդն է եւ առաջատար «Արսենալից» հետ է 2 միավոր։ «Շեֆիլդ Յունայթեդը» վերջինն է՝ 5 միավոր։

Անգլիայի առաջնություն, 15-րդ տուր

«Շեֆիլդ Յունայթեդ» - «Լիվերպուլ»՝ 0:2 (տեսանյութ)

Վիրջիլ վան Դեյք, 37, Դոմինիկ Սոբոսլաի, 90+4

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում