Վան Դեյքի եւ Սոբոսլաիի գոլերը հաղթանակ բերեցին «Լիվերպուլին» (տեսանյութ)

01:30   7 դեկտեմբերի, 2023

Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 15-րդ տուրում «Լիվերպուլը» հյուրընկալվեց հետնապահ «Շեֆիլդ Յունայթեդին»։ Գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմն առավելության հասավ 2:0 հաշվով։

37-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց հոլանդացի պաշտպան Վիրջիլ վան Դեյքը։ Գոլային փոխանցումն անկյունայինից կատարեց անգլիացի Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը։ Ավելացված չորրորդ րոպեին հյուրերի առավելությունը ուրուգվայցի հարձակվող Դարվին Նունիեսի փոխանցումից հետո կրկնապատկեց հունգարացի կիսապաշտպան Դոմինիկ Սոբոսլաին (տեսանյութ)։

«Լիվերպուլը» 34 միավորով երկրորդն է եւ առաջատար «Արսենալից» հետ է 2 միավոր։ «Շեֆիլդ Յունայթեդը» վերջինն է՝ 5 միավոր։

Անգլիայի առաջնություն, 15-րդ տուր

«Շեֆիլդ Յունայթեդ» - «Լիվերպուլ»՝ 0:2 (տեսանյութ)

Վիրջիլ վան Դեյք, 37, Դոմինիկ Սոբոսլաի, 90+4



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.