02:15  ,  6 դեկտեմբերի, 2023

«Արսենալը» վերջին վայրկյաններին խփած գոլի շնորհիվ հաղթեց «Լուտոն Թաունին»՝ 4:3 (ֆոտո, վիդեո)

Անգլիայի առաջնության 15-րդ տուրում առաջատար «Արսենալը» հյուրընկալվեց հետնապահներից «Լուտոն Թաունի» հետ եւ առավելության հասավ 4:3 հաշվով։

Իսպանացի Միկել Արտետայի գլխավորած թիմից աչքի ընկան բրազիլացի հարձակվողներ Գաբրիել Մարտինելին ու Գաբրիել Ժեզուսը եւ գերմանացի կիսապաշտպան Կայ Հավերցը։ Ավելացված վերջին րոպեին հաղթական գոլը խփեց անգլիացի կիսապաշտպան Դեքլան Ռայսը։

«Արսենալը» 36 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 5 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Լիվերպուլից», որը մեկ խաղ քիչ է անցկացրել։ «Լուտոն Թաունը» 17-րդն է՝ 9 միավոր։

Անգլիայի առաջնություն, 15-րդ տուր

«Լուտոն Թաուն» - «Արսենալ»՝ 3:4 (տեսանյութ)

Գեբրիել Օշո, 25, Էլայջա Ադեբայո, 49, Ռոս Բարքլի, 57 - Գաբրիել Մարտինելի, 20, Գաբրիել Ժեզուս, 45, Կայ Հավերց, 60, Դեքլան Ռայս, 90+7

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում