01:55  ,  6 դեկտեմբերի, 2023

«Լացիոն» դուրս եկավ քառորդ եզրափակիչ (տեսանյութ)

Հռոմի «Լացիոն» դուրս եկավ ֆուտբոլի Իտալիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ։

Իտալացի Մաուրիցիո Սարիի գլխավորած թիմը 1/8 եզրափակիչում մրցեց «Ջենոայի» հետ եւ առավելության հասավ նվազագույն հաշվով։

Միակ գոլն արդեն 5-րդ րոպեին խփեց ֆրանսիացի կիսապաշտպան Մատեո Գենդուզին։

Իտալիայի գավաթ, 1/8 եզրափակիչ

«Լացիո» - «Ջենոա»՝ 1:0 (տեսանյութ)

Մատեո Գենդուզի, 5

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով