Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 14-րդ տուրում չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» ընդունեց Լոնդոնի «Տոտենհեմին»։ Գրանցվեց ոչ ոքի՝ 3:3:
Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը հաղթանակը բաց թողեց հիմնական ժամանակի վերջին րոպեին։
«Մանչեսթեր Սիթին» 30 միավորով երրորդն է եւ 1 միավոր հետ է երկրորդ տեղ բարձրացած «Լիվերպուլից»։ «Տոտենհեմը» 5-րդն է՝ 27 միավոր։ Առաջատարն «Արսենալն» է՝ 33 միավոր։
Անգլիայի առաջնություն, 14-րդ տուր
«Մանչեսթեր Սիթի» - «Տոտենհեմ»՝ 3:3 (տեսանյութ)
Սոն Հին Մին, 9, ինքնագոլ, Ֆիլ Ֆոդեն, 31, Ջեք Գրիլիշ, 81 - Սոն Հին Մին, 6, Ջովանի Լո Չելսո, 69, Դեյան Կուլուշեւսկի, 90
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում