18:25  ,  3 դեկտեմբերի, 2023

ՊՍԺ-ն խնդիրներ չունեցավ 10-րդ րոպեին դարպասապահի հեռացումից հետո՝ 2:0 (տեսանյութ)

 

Ֆրանսիայի առաջնության 14-րդ տուրում չեմպիոն ՊՍԺ-ն հյուրընկալվեց «Հավրին» եւ հաղթեց 2:0 հաշվով։

10-րդ րոպեին վերջին հույսի խախտման համար հեռացվեց ՊՍԺ-ի իտալացի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման։ Փարիզյան թիմը 10 ֆուտբոլիստներով էլ խնդիր չունեցավ։ 23-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն։ 89-րդ րոպեին իսպանացի Լուիս Էնրիկեի գլխավորած թիմի առավելությունը կրկնապատկեց պորտուգալացի կիսապաշտպան Վիտինյան։

ՊՍԺ-ն 33 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 4 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Նիցայից»։ «Հավրը» 9-րդն է՝ 16 միավոր։

Ֆրանսիայի առաջնություն, 14-րդ տուր

«Հավր» - ՊՍԺ՝ 0:2 (տեսանյութ)

Կիլիան Մբապե, 23, Վիտինյան, 89,

Հեռացում՝ Ջանլուիջի Դոնարումա (ՊՍԺ), 10

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում