02:05  ,  3 դեկտեմբերի, 2023

«Նիցան» պարտվեց եւ հետ մնաց առաջատար ՊՍԺ-ից (տեսանյութ)

Ֆրանսիայի առաջնության 14-րդ տուրում «Նիցան» հյուրընկալվեց «Նանտին» եւ պարտվեց 0:1 հաշվով։

Միակ գոլը խփեց ֆրանսիացի կիսապաշտպան Ֆլորան Մոլեն։

Ընթացիկ առաջնությունում առաջին պարտությունը կրած «Նիցան» 29 միավորով մնաց երկրորդ տեղում եւ 1 միավոր հետ է առաջատար ՊՍԺ-ից, որը 1 խաղ քիչ է անցկացրել։ «Նանտը» 8-րդն է՝ 18 միավոր։

Ֆրանսիայի առաջնություն, 14-րդ տուր

«Նանտ» - «Նիցա»՝ 1:0 (տեսանյութ)

Ֆլորան Մոլե, 25

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում