21:03  ,  2 դեկտեմբերի, 2023

«Արսենալը» հաղթեց եւ գլխավորում է մրցաշարային աղյուսակը (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 14-րդ տուրում փոխչեմպիոն Լոնդոնի «Արսենալը» սեփական խաղադաշտում մրցեց «Վուլվերհեմփթոնի» հետ։ Իսպանացի Միկել Արտետայի գլխավորած թիմն առավելության հասավ 2:1 հաշվով։

«Արսենալից» աչքի ընկան անգլիացի հարձակվող Բուկայո Սական եւ նորվեգացի կիսապաշտպան Մարտին Էդեգորը։

«Արսենալը» 33 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 4 միավոր գերազանցում է երկրորդ տեղում գտնվող չեմպիոն «Մանչեսթեր Սիթիին», որը մեկ խաղ քիչ է անցկացրել։ «Վուլվերհեմփթոնը» 13-րդն է՝  15 միավոր։

Անգլիայի առաջնություն, 14-րդ տուր

«Արսենալ» - «Վուլվերհեմփթոն»՝ 2:1 (տեսանյութ)

Բուկայո Սակա, 6, Մարտին Էդեգոր, 13 - Մատեուս Կունյա, 86

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում