21:03 2 դեկտեմբերի, 2023Անգլիայի առաջնության 14-րդ տուրում փոխչեմպիոն Լոնդոնի «Արսենալը» սեփական խաղադաշտում մրցեց «Վուլվերհեմփթոնի» հետ։ Իսպանացի Միկել Արտետայի գլխավորած թիմն առավելության հասավ 2:1 հաշվով։
«Արսենալից» աչքի ընկան անգլիացի հարձակվող Բուկայո Սական եւ նորվեգացի կիսապաշտպան Մարտին Էդեգորը։
«Արսենալը» 33 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 4 միավոր գերազանցում է երկրորդ տեղում գտնվող չեմպիոն «Մանչեսթեր Սիթիին», որը մեկ խաղ քիչ է անցկացրել։ «Վուլվերհեմփթոնը» 13-րդն է՝ 15 միավոր։
Անգլիայի առաջնություն, 14-րդ տուր
«Արսենալ» - «Վուլվերհեմփթոն»՝ 2:1 (տեսանյութ)
Բուկայո Սակա, 6, Մարտին Էդեգոր, 13 - Մատեուս Կունյա, 86
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.