10:40  ,  12 նոյեմբերի, 2012

Ռայկոնենի տարօրինակ նվերը

Ֆորմուլա-1-ի Աբու Դաբիի Մեծ մրցանակի խաղարկությունում տարած հաղթանակից հետո «Լոթուս» թիմի ավտոարշավորդ Կիմի Ռայկոնենը 500 հատ մարզաշապիկ է նվիրել իր թիմի աշխատակիցներին: Մարզաշապիկների վրա «Leave me alone, I know what I'm doing» («Հանգիստ թողեք ինձ, ես գիտեմ` ինչ եմ անում») գրությունն է:

Մրցման ժամանակ հենց այսպես էր պատասխանել Ռայկոնենը ինժեներին, որը ներկայացնում էր մրցակիցների վիճակը:

«Իմ մեկնաբանություններից մի քանիսը հայտնվել են հեռուսաեթերում: Բայց այդ պահին ես ցանկանում էի միայն պահպանել հանգստություն, կատարել աշխատանքս եւ հաղթանակ տանել: Միակ բանը, որը ինձ անհրաժեշտ էր իմանալ` ինձ հետապնդող բոլիդի հետ ժամանակի տարբերությունը», - Ռայկոնենի խոսքը մեջբերում է yallaf1.com-ը:

2007թ. աշխարհի չեմպիոնը 2009թ. Բելգիայի Մեծ մրցանակից իվեր չէր հաղթել:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում