10:40 12 նոյեմբերի, 2012Ֆորմուլա-1-ի Աբու Դաբիի Մեծ մրցանակի խաղարկությունում տարած հաղթանակից հետո «Լոթուս» թիմի ավտոարշավորդ Կիմի Ռայկոնենը 500 հատ մարզաշապիկ է նվիրել իր թիմի աշխատակիցներին: Մարզաշապիկների վրա «Leave me alone, I know what I'm doing» («Հանգիստ թողեք ինձ, ես գիտեմ` ինչ եմ անում») գրությունն է:
Մրցման ժամանակ հենց այսպես էր պատասխանել Ռայկոնենը ինժեներին, որը ներկայացնում էր մրցակիցների վիճակը:
«Իմ մեկնաբանություններից մի քանիսը հայտնվել են հեռուսաեթերում: Բայց այդ պահին ես ցանկանում էի միայն պահպանել հանգստություն, կատարել աշխատանքս եւ հաղթանակ տանել: Միակ բանը, որը ինձ անհրաժեշտ էր իմանալ` ինձ հետապնդող բոլիդի հետ ժամանակի տարբերությունը», - Ռայկոնենի խոսքը մեջբերում է yallaf1.com-ը:
2007թ. աշխարհի չեմպիոնը 2009թ. Բելգիայի Մեծ մրցանակից իվեր չէր հաղթել:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.