01:59  ,  25 նոյեմբերի, 2023

ՊՍԺ-ն ուժեղ էր «Մոնակոյից»` 5:2 (տեսանյութ)

Ֆրանսիայի առաջնության 13-րդ տուրում ՊՍԺ-ն ընդունեց «Մոնակոյին» եւ հաղթեց 5:2 հաշվով։

Իսպանացի Լուիս Էնրիկեի գլխավորած թիմից աչքի ընկան պորտուգալացի հարձակվող Գոնսալու Ռամուշը, ֆրանսիացի հարձակվողներ Կիլիան Մբապեն, Ուսման Դեմբելեն ու Ռանդալ Կոլո Մուանին եւ պորտուգալացի կիսապաշտպան Վիտինյան։

«Մոնակոյի» գոլերը խփեցին ճապոնացի հարձակվող Տակումի Մինամինոն եւ ամերիկացի հարձակվող Ֆոլարին Բալոգունը։

ՊՍԺ-ն 30 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 4 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Նիցայից», որը մեկ խաղ քիչ է անցկացրել։ «Մոնակոն» երրորդն է՝ 24 միավոր։

Ֆրանսիայի առաջնություն, 13-րդ տուր

ՊՍԺ - «Մոնակո»՝ 5:2 (տեսանյութ)

Գոնսալու Ռամուշ, 18, Կիլիան Մբապե, 39, 11մ, Ուսման Դեմբելե, 70, Վիտինյա, 73, Ռանդալ Կոլո Մուանի, 90+6 - Տակումի Մինամինո, 22, Ֆոլարին Բալոգուն, 76

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում