11:01  ,  22 նոյեմբերի, 2023

«Մարականայում» ոստիկանները մահակներով ծեծել են արգենտինացի ֆանատներին (տեսանյութ)

Աշխարհի առաջնության հարավամերիկյան գոտու ընտրական մրցաշարի Բրազիլիա - Արգենտինա հանդիպումից առաջ Ռիոյի «Մարականա» ստադիոնի տրիբունաներում բախում է տեղի ունեցել բրազիլացի ոստիկանները մահակներով հարվածներ են հասցրել արգենտինացի երկրպագուներին։

Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստները միջամտել են, այնուհետեւ հեռացել  խաղադաշտից։ Հանդիպումը սկսվել է ուշացումով։

Աշխարհի չեմպիոնները առավելության էին հասել 1:0 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում