18:38  ,  21 նոյեմբերի, 2023

Globe Soccer Awards․ Աշխարհի լավագույն մարզիչի մրցանակի հավակնորդները

Globe Soccer Awards-ը ներկայացրել է 2023թ․ աշխարհի լավագույն ֆուտբոլային մարզիչի կոչման հավակնորդներին։

Կառլո Անչելոտի («Ռեալ Մադրիդ»), Միկել Արտետա («Արսենալ»), Ռոբերտո Դե Ձերբի («Բրայթոն»), Լուիս դե լա Ֆուենտե (Իսպանիայի հավաքական), Խոնատան Խիրալդես («Բարսելոնայի» կանանց թիմ), Խոսեպ Գվարդիոլա («Մանչեսթեր Սիթի»), Սիմոնե Ինձագի («Ինտեր»), Մարսել Կոլեր («Ալ Ահլի Կահիրե»), Ստեֆանո Պիոլի («Միլան»), Լիոնել Սկալոնի (Արգենտինայի հավաքական), Լուչանո Սպալետի («Նապոլի» / Իտալիայի հավաքական), Ալեսանդրո Սպունյա («Ռոմայի» կանանց թիմ), Թոմաս Տուխել («Բավարիա»), Սարինա Վիգման (կանանց Անգլիայի հավաքական), Չավի («Բարսելոնա»)։

Globe Soccer Awards-ը կազմակերպում է Ֆուտբոլային ակումբների եւ գործակալների եվրոպական ասոցիացիան։ Մրցանակաբաշխությունը տեղի կունենա հունվարի 19-ին Դուբայում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում