13:11  ,  20 նոյեմբերի, 2023

Ջոկովիչը կարիերայում ստացած մրցանակային գումարը հասցրեց 180 միլիոն դոլարի

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի չեմպիոն, աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի տարվա ամփոփիչ առաջնության (ATP Finals) տիտղոսը նվաճելու համար ստացել է 4,4 միլիոն դոլար, հաղորդում է ATP Tour-ը։

Այս տարի սերբ թենիսիստը ստացել է 16 միլիոն դոլար մրցանակային գումար։ Կարիերայի ընթացքում Ջոկովիչի ստացած ընդհանուր մրցանակային գումարը 180,6 միլիոն դոլար է։ Ջոկովիչը ռեկորդակիր է այս ցուցանիշով։

ATP Finals-ի եզրափակիչում Ջոկովիչը 6:3, 6:3 հաշվով պարտության էր մատնել աշխարհի չորրորդ ռակետ, իտալացի Յանիկ Սիները, որը ստացել է 2,6 միլիոն դոլար եզրափակիչ հասնելու համար։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով