13:11 20 նոյեմբերի, 2023«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի չեմպիոն, աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի տարվա ամփոփիչ առաջնության (ATP Finals) տիտղոսը նվաճելու համար ստացել է 4,4 միլիոն դոլար, հաղորդում է ATP Tour-ը։
Այս տարի սերբ թենիսիստը ստացել է 16 միլիոն դոլար մրցանակային գումար։ Կարիերայի ընթացքում Ջոկովիչի ստացած ընդհանուր մրցանակային գումարը 180,6 միլիոն դոլար է։ Ջոկովիչը ռեկորդակիր է այս ցուցանիշով։
ATP Finals-ի եզրափակիչում Ջոկովիչը 6:3, 6:3 հաշվով պարտության էր մատնել աշխարհի չորրորդ ռակետ, իտալացի Յանիկ Սիները, որը ստացել է 2,6 միլիոն դոլար եզրափակիչ հասնելու համար։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.