02:13  ,  19 նոյեմբերի, 2023

ATP Finals. Ջոկովիչը հաղթեց Ալկարասին եւ եզրափակիչում կմրցի Սիների հետ (տեսանյութ)

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը դուրս եկավ ATP Finals-ի (Պրոֆեսիոնալ թենիսիստերի ասոցիացիայի տարվա ամփոփիչ առաջնություն) եզրափակիչ։ Սերբ թենիսիստը 6:3, 6:2 հաշվով պարտության մատնեց աշխարհի երկրորդ ռակետ, իսպանացի Կառլոս Ալկարասին։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 29 րոպե։

Եզրափակիչում Ջոկովիչի մրցակիցը կլինի աշխարհի չորրորդ ռակետ, իտալացի Յանիկ Սիները, որը կիսաեզրափակիչում 6:3, 6:7 (4:7), 6:1 հաշվով հաղթել էր աշխարհի երրորդ ռակետ, ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդեւին։

Եզրափակիչը տեղի կունենա նոյեմբերի 19-ին։

ATP Finals-ի մրցանակային հիմնադրամը 15 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով