19:43  ,  16 նոյեմբերի, 2023

ATP Finals. Յանիկ Սիները դուրս եկավ կիսաեզրափակիչ, Նովակ Ջոկովիչը հաղթեց, բայց դեռ չի ապահովել ուղեգիրը

Աշխարհի չորրորդ ռակետ, 22-ամյա իտալացի Յանիկ Սիները դուրս եկավ Իտալիայի Թուրին քաղաքում անցկացվող ATP Finals-ի (Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի տարվա ամփոփիչ առաջնություն) կիսաեզրափակիչ։

Խմբային փուլի երրորդ տուրում Սիների հետ նույն խմբում ընդգրկված առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչը 7:6 (7:1), 4:6, 6:1 հաշվով հաղթեց լեհ Հուբերտ Հուրկաչին։ Տանուլ տված մեկ սեթի շնորհիվ էլ Սիները ապահովեց առնվազն երկրորդ տեղն ու կիսաեզրափակիչի ուղեգիրը։

Ջոկովիչը խմբում երկրորդ տեղում է, սակայն երկրորդ ուղեգիրը կախված է Յանիկ Սիների եւ աշխարհի 8-րդ ռակետ, դանիացի Հոլգեր Ռունեի մրցախաղի արդյունքից։

Սիները հաղթել էր հույն Ստեֆանոս Ցիցիպասին եւ Ջոկովիչին։

Կիսաեզրափակիչի ուղեգիր է նվաճել նաեւ աշխարհի երրորդ ռակետ, ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդեւը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով