19:21  ,  15 նոյեմբերի, 2023

ATP Finals. Ռուբլյովը պարտվեց Ալկարասին եւ զրկվեց փլեյ-օֆֆ դուրս գալու հնարավորությունից

Թուրինում ընթացող ATP Finals-ում (Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի տարվա ամփոփիչ առաջնություն) աշխարհի երկրորդ ռակետ, իսպանացի Կառլոս Ալկարասը խմբային փուլի երկրորդ տուրում մրցեց աշխարհի 5-րդ ռակետ, ռուսաստանցի Անդրեյ Ռուբլյովի հետ եւ առավելության հասավ 7:5, 6:2 հաշվով։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 15 րոպե։

Անդրեյ Ռուբլյովը զրկվեց փլեյ-օֆֆ դուրս գալու հնարավորությունից։ Առաջին տուրում Ռուբլյովը պարտվել էր աշխարհի երրորդ ռակետ, ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդեւին։

Ալկարասն առաջին տուրում պարտվել էր աշխարհի 8-րդ ռակետ, Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Զվերեւին։

ATP Finals-ի մրցանակային հիմնադրամը 15 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով