10:24  ,  15 նոյեմբերի, 2023

Մբապեն 10-րդ անգամ արժանացավ ամսվա լավագույն խաղացողի մրցանակին

Փարիզյան ՊՍԺ-ի 24-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն ճանաչվել է ամսվա լավագույն ֆուտբոլիստ հոկտեմբերին Ֆրանսիայի առաջնությունում տեղի ունեցած հանդիպումների արդյունքում։ Անցած ամիս Մբապեն Ֆրանսիայի առաջնության 3 խաղում խփել է 3 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։

Մրցանակին հավակնում էին նաեւ «Մոնակոյի» ռուսաստանցի կիսապաշտպան Ալեքսանդր Գոլովինը եւ ՊՍԺ-ի ֆրանսիացի կիսապաշտպան Ուորեն Զաիր-Էմերին։

Մբապեն 10-րդ անգամ ստացավ ամսվա լավագույն խաղացողի մրցանակը եւ ռեկորդակիր է այդ ցուցանիշով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում