Երևանում անցկացվել է լատինամերիկյան պարերի աշխարհի երիտասարդական առաջնությունը 33 երկրի 59 պարային զույգերի մասնակցությամբ, հաղորդում է ԿԳՄՍՆ-ի կայքը: Հայաստանից լավագույն արդյունքը ցույց է տվել Նիկիտա Զեմլյանոյ - Կսենիա Արսենտիեվա պարային զույգը՝ զբաղեցնելով չորրորդ տեղը։
Հայաստանում առաջին անգամ անցկացվել է նաև ակրոբատիկ ռոքնռոլի աշխարհի գավաթի խաղարկությունը, որում ելույթ են ունեցել 7 երկրի 24 զույգեր:
Մասնակիցները մրցել են 3 անվանակարգում: Հայաստանը ներկայացրել են Սեթ Մանուկյան - Սաթենիկ Սարգսյան, Պարգև Նավասարդյան - Էլեն Խաչատրյան և Վահե Սարգսյան -Մանե Օհանյան զույգերը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում