21:01  ,  11 նոյեմբերի, 2023

«Արսենալի» եւ «Մանչեսթեր Յունայթեդի» հաղթանակները (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 12-րդ տուրում փոխչեմպիոն Լոնդոնի «Արսենալը» տանը մրցեց «Բարնլիի» հետ։ Իսպանացի Միկել Արտետայի գլխավորած թիմն առավելության հասավ 3:1 հաշվով։

«Արսենալը» 27 միավորով հավասարվեց առաջատար «Մանչեսթեր Սիթիի», որը մեկ խաղ քիչ է անցկացրել։ «Տոտենհեմը» 26 միավորով նահանջեց երրորդ տեղ։

«Մանչեսթեր Յունայթեդը» նվազագույն հաշվով պարտության մատնեց «Լուտոն Թաունին» եւ 21 միավորով 6-րդ տեղում է։

Անգլիայի առաջնություն, 12-րդ տուր

«Արսենալ» - «Բարնլի»՝ 3:1 (տեսանյութ)

Լեանդրո Տրոսարդ, 45+1, Ուիլյամ Սալիբա, 57, Ալեքսանդր Զինչենկո, 74 - Ջոշ Բրաունհիլ, 54

Հեռացում՝ Ֆաբիու Վիեյրա («Արսենալ»), 83

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Լուտոն Թաուն»՝ 1:0 (տեսանյութ)

Վիկտոր Լինդելյոֆ, 59

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում