01:59  ,  11 նոյեմբերի, 2023

«Նիցան» ոչ ոքի խաղաց եւ առաջատարն է

Ֆրանսիայի առաջնության 12-րդ տուրում առաջատար «Նիցան» հյուրընկալվեց «Մոնպելիեին» եւ բավարարավեց ոչ ոքի արդյունքով։ Թիմերը գոլ խփել չկարողացան։

 «Նիցան» 26 միավորով գլխավորում է մրցաշարային այղյուսակը եւ 2 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող չեմպիոն ՊՍԺ-ց, ոը մեկ հանդիպում քիչ է անցկացրել։ «Մոնպելիեն» է 12-րդն է՝ 12 միավոր։

«Մոնպելիեի» գլխավոր մարզիչը Հայաստանի հավաքականի նախկին խաղացող Միշել Տեր-Զաքարյանն է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում