16:43  ,  10 նոյեմբերի, 2023

Պրեմիեր լիգա․ Մոհամեդ Սալահն՝ ամսվա լավագույն խաղացող (տեսանյութ)

«Լիվերպուլի» եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահը ճանաչվեց Անգլիայի Պրեմիեր լիգայի լավագույն խաղացողը հոկտեմբերին տեղի ունեցած հանդիպումների արդյունքում, հաղորդում է մրցաշարի թվիթերյան էջը։

Հոկտեմբերի Սալահը մասնակցել է 5 հանդիպման, խփել 5 գոլ՝ աչքի ընկնելով բոլոր խաղերում։

Սալահը 5-րդ անգամ արժանացավ ամսվա լավագույն խաղացողի մրցանակին՝ այդ ցուցանիշով հավասարվելով անգլիացի Ուեյն Ռունիին եւ հոլանդացի Ռոբին վան Պերսիին։

Ռեկորդակիրներն են արգենտինացի Սերխիո Ագուերոն ու անգլիացի Հարի Քեյնը (7-ական անգամ)։ Անգլիացի Սթիվեն Ջերարդն ու պորտուգալական Կրիշտիանու Ռոնալդուն 6-ական անգամ են ստացել ամսվա լավագույնի մրցանակը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում