09:23  ,  11 նոյեմբերի, 2012

Վանես Մարտիրոսյանը չի կարողացել ավարտել մենամարտը (ֆոտո)

ԱՄՆ-ը ներկայացնող անպարտելի բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանի եւ կուբացի Էրիսլանդի Լարայի միջեւ մենամարտն ավարտվել է ոչ ոքի:

Լաս Վեգասում կայացած մենամարտը տեւել է 9 ռաունդ: Երկու բռնցքամարտիկները բախվել են միմյնաց, ինչի հետեւանքով 26-ամյա Վանես Մարտիրոսյանը ունքի պատռվածք է ստացել: Մենամարտի բժիշկը ռինգի մրցավարին խորհուրդ է տվել դադարեցնել մենամարտը: Այդ ժամանակ հաշիվը հավասար է եղել՝ 86-85 (հօգուտ Մարտիրոսյանի), 87-84 (հօգուտ Լարայի) եւ 86:86:

Հիշեցնենք, որ Վանես Մարտիրոսյան – Էրիսլանդի Լարա մենամարտը հաղթողը պետք է դառնար WBC-ի պաշտոնական հավակնորդ եւ հնարավորություն ստանար մենամարտել WBC վարկածով կիսամիջին քաշային կարգի աշխարհի չեմպիոն, 22-ամյա մեքսիկացի Սաուլ Ալվարեսի հետ: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում