13:14  ,  8 նոյեմբերի, 2023

ԵԼ-ի խաղին նշանակումներ են ստացել Արթուր Ազարյանը եւ Կարեն Նալբանդյանը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արթուր Ազարյանը նշանակվել է ֆուտբոլի Եվրոպայի լիգայի A խմբի չորրորդ տուրի «Ֆրայբուրգ» (Գերմանիա) - «Բաչկա Տոպոլա» (Սերբիա) հանդիպման՝ ՈւԵՖԱ-ի պատվիրակ։

Նույն հանդիպման մրցավարների տեսուչ է նշանակվել Կարեն Նալբանդյանը, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը։

«Ֆրայբուրգ» - «Բաչկա Տոպոլա» հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 9-ին Գերմանիայի Ֆրայբուրգ քաղաքում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով