20:48  ,  5 նոյեմբերի, 2023

«Աստոն Վիլայի» անսպասելի պարտությունը (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 11-րդ տուրում «Աստոն Վիլան» հյուրընկալվեց «Նոթինգեմ Ֆորեսթին»։ Իսպանացի Ունաի Էմերիի գլխավորած թիմը պարտություն կրեց 0:2 հաշվով։

«Նոթինգեմ Ֆորեսթի» կազմում աչքի ընկան նիգերիացի պաշտպան Օլա Այնան եւ բելգիացի կիսապաշտպան Օրել Մանգալան։

«Աստոն Վիլան» 22 միավորով 5-րդն է, «Նոթինգեմ Ֆորեսթը» 12-րդ տեղում է՝ 13 միավոր։

Անգլիայի առաջնություն, 11-րդ տուր

«Նոթինգեմ Ֆորեսթ» - «Աստոն Վիլա»՝ 2:0 (տեսանյութ)

Օլա Այնա, 5, Օրել Մանգալա, 47

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում