20:37  ,  5 նոյեմբերի, 2023

Նովակ Ջոկովիչը՝ Փարիզի «Մասթերսի» հաղթող

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը նվաճեց Փարիզի «Մասթերս» մրցաշարի հաղթողի տիտղոսը։ Եզրափակիչում սերբ թենիսիստը 6:4, 6:3 հաշվով պարտության մատնեց աշխարհի 17-րդ ռակետ, բուլղարացի Գրիգոր Դիմիտրովին։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 38 րոպե։

Նովակ Ջոկովիչը 97-րդ տիտղոսը նվաճեց կարիերայում։ «Մասթերս» շարքի մրցաշարերում նա տարավ 40-րդ հաղթանակը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով