20:59  ,  4 նոյեմբերի, 2023

«Մանչեսթեր Սիթիի» հաղթանակը՝ 6:1 (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 11-րդ տուրում չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» ընդունեց «Բորնմուտին»։ Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմն առավելության հասավ 6:1 հաշվով։

Դուբլի հեղինակ դարձավ պորտուգալացի կիսապաշտպան Բերնարդու Սիլվան, աչքի ընկան բելգիացի հարձակվող Ժերեմի Դոկուն, շվեյցարացի կիսապաշտպան Մանուել Ականջի, անգլիացի կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենը եւ հոլանդացի պաշտպան Նաթան Ակեն։

«Մանչեսթեր Սիթին» 27 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Բորնմուտը» 17-րդն է՝ 6 միավոր։

Անգլիայի առաջնություն, 11-րդ տուր

«Մանչեսթեր Սիթի» - «Բորնմուտ»՝ 6:1 (տեսանյութ)

Ժերեմի Դոկու, 30, Բերնարդու Սիլվա, 33, 83, Մանուել Ականջի, 37, Ֆիլ Ֆոդեն, 64, Նաթան Ակե, 89 - Լուիս Սինիստերա, 74

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում