16:11  ,  10 նոյեմբերի, 2012

«Ջենոա» - «Նապոլի» խաղը հետաձգվել է «Սինդի» փոթորիկի հետեւանքով

Իտալական A Սերիայի 12-րդ տուրի՝ «Ջենոա» - «Նապոլի» խաղը հետաձգվել է բնական աղետների հետեւանքով: Հանդիպումը պետք է կայանար նոյեմբերի 15-ին Ջենովայում:

Իտալիային մոտեցող փոթորիկը կապված է ԱՄՆ-ում ավերածություններ առաջացրած «Սինդի» փոթորիկի հետ եւ այն կարող է ջրհեղեղի պատճառ դառնալ:

Ջենովայի քաղաքապետ Մարկո Դորիան հայտարարել է, որ քաղաքի բնակիչները պետք է տարահանվեն: Ժամանակավորապես կփակվեն քաղաքի դպրոցները, թանգարանները, մարզահամալիրները եւ այլ հաստատություններ, գրում է Football Italia-ն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով