Իտալական A Սերիայի 12-րդ տուրի՝ «Ջենոա» - «Նապոլի» խաղը հետաձգվել է բնական աղետների հետեւանքով: Հանդիպումը պետք է կայանար նոյեմբերի 15-ին Ջենովայում:
Իտալիային մոտեցող փոթորիկը կապված է ԱՄՆ-ում ավերածություններ առաջացրած «Սինդի» փոթորիկի հետ եւ այն կարող է ջրհեղեղի պատճառ դառնալ:
Ջենովայի քաղաքապետ Մարկո Դորիան հայտարարել է, որ քաղաքի բնակիչները պետք է տարահանվեն: Ժամանակավորապես կփակվեն քաղաքի դպրոցները, թանգարանները, մարզահամալիրները եւ այլ հաստատություններ, գրում է Football Italia-ն:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում