Ֆուտբոլի Իտալիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում «Ջենոան» տանը մրցեց «Ռեջանայի» հետ եւ առավելության հասավ լրացուցիչ ժամանակում 2:1 հաշվով։
Հիմնական ժամանակն ավարտվեց 1:1 հաշվով։ Լրացուցիչ ժամանակում «Ջենոայի» հաղթական գոլը խփեց իսլանդացի կիսապաշտպան Ալբերտ Գուդմունդսոնը։
1/8 եզրափակիչում «Ջենոան» դեկտեմբերի 6-ին կմրցի Հռոմի «Լացիոյի» հետ։
Իտալիայի գավաթ, 1/16 եզրափակիչ
«Ջենոա» - «Ռեջանա»՝ 2:1 (հիմնական ժամանակ՝ 1:1)
Ռիջեսիանո Հապս, 53, Ալբերտ Գուդմունդսոն, 99 - Մուհամեդ Վարելա, 37
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում