17:37  ,  28 հոկտեմբերի, 2023

«Չելսին» պարտվեց «Բրենթֆորդին» (տեսանյութ)

Ֆուտբոլի Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 10-րդ տուրում Լոնդոնի «Չելսին» ընդունեց «Բրենթֆորդին» եւ պարտություն կրեց 0:2 հաշվով։

Հյուրերի կազմում աչքի ընկան ջամայկացի պաշտպան Իթան Փինոքն ու կամերունցի կիսապաշտպան Բրայան Մբեմոն։

«Բրենթֆորդը» 13 միավորով 10-րդն է, «Չելսին» 11-րդ տեղում է՝ 12 միավոր։

Անգլիայի Պրեմիեր լիգա, 10-րդ տուր

«Չելսի» - «Բրենթֆորդ»՝ 0։2 (տեսանյութ)

 Իթան Փինոք, 58, Բրայան Մբեմո, 90+6

«Արսենալ» - «Շեֆիլդ Յունայթեդ»՝ 18:00 (Երեւանի ժամանակ)

«Բորնմուտ» - «Բարնլի»՝ 18:00

«Վուլվերհեմփթոն» - «Նյուքասլ Յունայթեդ»՝ 20:30

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում