01:25  ,  28 հոկտեմբերի, 2023

«Նիցան» պարտության մատնեց «Կլերմոնին» եւ բարձրացավ առաջին տեղ (տեսանյութ)

Ֆրանսիայի առաջնության 10-րդ տուրի առաջին խաղում «Նիցան» հյուրընկալվեց  «Կլերմոնին» եւ պարտության մատնեց նվազագույն հաշվով։

Միակ գոլը 74-րդ րոպեին խփեց ալժիրցի կիսապաշտպան Հիշամ Բուդաուին։

«Նիցան» 22 միավորով բարձրացավ առաջին տեղ եւ 2 միավոր գերազանցում է երկրորդ տեղում գտնվող «Մոնակոյին», որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել։

Ֆրանսիայի առաջնություն, 10-րդ տուր

«Կլերմոն» - «Նիցա»՝ 0:1 (տեսանյութ)

Հիշամ Բուդաուի, 74

Չիրացրած 11մ՝ Գաետան Լաբորդե («Նիցա»), 37

«Ռեյմս» - «Լորիան»՝ 19:00 (Երեւանի ժամանակ)

«Լանս» - «Նանտ»՝ 23:00

Հոկտեմբերի 29

«Բրեստ» - ՊՍԺ՝ 16:00

«Լիլ» - «Մոնակո»՝ 18:00

«Մեց» - «Հավր»՝ 18:00

«Մոնպելիե» - «Թուլուզ»՝ 18:00

«Ռեն» - «Ստրասբուրգ»՝ 20:05

«Մարսել» - «Լիոն»՝ 23:45

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում