13:08  ,  27 հոկտեմբերի, 2023

Մահացել է կրկնակի օլիմպիական չեմպիոն Վիկտոր Մամատովը

86 տարեկանում մահացել է բիաթլոնի կրկնակի օլիմպիական չեմպիոն, աշխարհի քառակի չեմպիոն Վիկտոր Մամատովը, հաղորդում է Ռուսաստանի բիաթլոնիստների միության մամուլի ծառայությունը՝ ցավակցելով հռչակավոր մարզիկի ընտանիքին եւ ընկերներին։

Վիկտոր Մամատովը օլիմպիական տիտղոսները նվաճել է Գրենոբլում (1968) եւ Սապպորոյում (1972) փոխանցումավազքի մրցումներում։

Մամատովը աշխարհի չեմպիոնի տիտղոսները նվաճել է 1967, 1969, 1970, 1971 թվականներին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում