Նոյեմբերի 9-ին կայացել է ԱՄՆ-ը ներկայացնող անպարտելի բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանի (33-0-0, 20 նոկաուտ) եւ կուբացի Էրիսլանդի Լարայի (17-1, 11 նոկաուտ) կշռման արարողությունը, որի ժամանակ քաշքշուկ է տեղի ունեցել երկու մարտիկների միջեւ, հայտնում է Boxingscene-ը:
Մարտիրոսյանը քաշը 69.4 կգ է, իսկ Լարայինը՝ 69.6 կգ:
Հիշեցնենք, որ Վանես Մարտիրոսյան – Էրիսլանդի Լարա մենամարտը կկայանա նոյեմբերի 10-ին Լաս Վեգասում: Այդ մրցամարտի հաղթողը կդառնա WBC-ի պաշտոնական հավակնորդ եւ հնարավորություն կստանա մենամարտել WBC վարկածով աշխարհի չեմպիոն, մեքսիկացի Սաուլ Ալվարեսի հետ:




Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

20:01 , 31 օգոստոսի
19:25 , 31 օգոստոսի
19:19 , 31 օգոստոսի
19:11 , 31 օգոստոսի
18:35 , 31 օգոստոսի 
18:01 , 31 օգոստոսի 
17:02 , 31 օգոստոսի
16:20 , 31 օգոստոսի
15:32 , 31 օգոստոսի
15:04 , 31 օգոստոսի