Ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության 12-րդ տուրի՝ «Նանսի» - «Ռեն» (1:3) խաղից հետո դաշտի տերերի երկրպագուները փորձել են ներխուժել թիմի հանդերձարան, գրում է Sport.fr-ը:
Մոտ 50 երկրպագուներ փորձել են կոտրել տրիբունայի՝ դեպի հանդերձարան տանող դուռը, եւ գնալ ֆուտբոլիստների մոտ: Ստադիոնի անվտանգության աշխատակիցներն ուժ են գործադրել ֆանատներին կանգնեցնելու համար: Երկրպագուները բազմաթիվ վիրավորական արտահայտություններ են արել «Նանսիի» ֆուտբոլիստների հասցեին:
Մեկնարկային 12 տուրերում «Նանսին» ընդամենը մեկ հաղթանակ է տարել եւ 5 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
22:39 , 9 սեպտեմբերի
21:05 , 9 սեպտեմբերի
20:29 , 9 սեպտեմբերի
19:50 , 9 սեպտեմբերի
19:18 , 9 սեպտեմբերի
18:55 , 9 սեպտեմբերի 
18:01 , 9 սեպտեմբերի
17:17 , 9 սեպտեմբերի
16:58 , 9 սեպտեմբերի
16:02 , 9 սեպտեմբերի