10:09 10 նոյեմբերի, 2012Ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության 12-րդ տուրի՝ «Նանսի» - «Ռեն» (1:3) խաղից հետո դաշտի տերերի երկրպագուները փորձել են ներխուժել թիմի հանդերձարան, գրում է Sport.fr-ը:
Մոտ 50 երկրպագուներ փորձել են կոտրել տրիբունայի՝ դեպի հանդերձարան տանող դուռը, եւ գնալ ֆուտբոլիստների մոտ: Ստադիոնի անվտանգության աշխատակիցներն ուժ են գործադրել ֆանատներին կանգնեցնելու համար: Երկրպագուները բազմաթիվ վիրավորական արտահայտություններ են արել «Նանսիի» ֆուտբոլիստների հասցեին:
Մեկնարկային 12 տուրերում «Նանսին» ընդամենը մեկ հաղթանակ է տարել եւ 5 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.