20:59  ,  22 հոկտեմբերի, 2023

«Մոնակոն» Գոլովինի դուբլի շնորհիվ հաղթեց «Մեցին» եւ առաջինն է (տեսանյութ)

Ֆրանսիայի առաջնության 9-րդ տուրում «Մոնակոն» սեփական խաղադաշտում 2:1 հաշվով պարտության մատնեց «Մեցին»։

Դուբլի հեղինակ դարձավ ռուսաստանցի կիսապաշտպան Ալեքսանդր Գոլովինը։

«Մոնակոն» 20 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 1 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Նիցայից»։ «Մեցը» 16-րդն է՝ 8 միավոր։

Ֆրանսիայի առաջնություն, 9-րդ տուր

«Մոնակո» - «Մեց»՝ 2:1 (տեսանյութ)

Ալեքսանդր Գոլովին, 42, 55 - Լամին Կամարա, 4

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում