20:03  ,  21 հոկտեմբերի, 2023

«Մանչեսթեր Սիթին» հաղթեց եւ բարձրացավ առաջին տեղ (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 9-րդ տուրում չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» տանը մրցեց «Բրայթոնի» հետ։

Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմն առավելության հասավ 2:1 հաշվով։

Մանչեսթերյան թիմից աչքի ընկան աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի հարձակվող Խուլիան Ալվարեսը եւ նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը։

«Մանչեսթեր Սիթին» 21 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը, «Բրայթոնը» 7-րդն է՝ 16 միավոր։

«Նյուքասլ Յունայթեդն» ընդունեց Լոնդոնի «Քրիսթալ Փելասին» եւ հաղթեց 4:0 հաշվով։

«Նյուքասլը» 16 միավորով 5-րդն է, «Քրիսթալ Փելասը» 10-րդ տեղում է՝ 12 միավոր։

Անգլիայի առաջնություն, 9-րդ տուր

«Մանչեսթեր Սիթի» - «Բրայթոն»՝ 2:1 (տեսանյութ)

Խուլիան Ալվարես, 7, Էրլինգ Հոլանդ, 19 - Անսու Ֆատի, 73

«Նյուքասլ Յունայթեդ» - «Քրիսթալ Փելաս»՝ 4:0 (տեսանյութ)

Ջեյքոբ Մյորֆի, 4, Էնթոնի Գորդոն, 44, Շոն Լոնգսթաֆ, 45+2, Կալում Ուիլսոն, 66

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում