Իտալիայի առաջնության 9-րդ տուրում չեմպիոն «Նապոլին» հյուրընկալվեց «Վերոնային» եւ առավելության հասավ 3:1 հաշվով։
«Նապոլիից» դուբլի հեղինակ դարձավ վրացի կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիան։ Աչքի ընկավ նաեւ իտալացի կիսապաշտպան Մատեո Պոլիտանոն։
«Նապոլին» 17 միավորով 5-րդն է, «Վերոնան» 16-րդ տեղում է՝ 8 միավոր։
Իտալիայի առաջնություն, 9-րդ տուր
«Վերոնա» - «Նապոլի»՝ 1:3 (տեսանյութ)
Դարկո Լազովիչ, 60 - Մատեո Պոլիտանո, 27, Խվիչա Կվարացխելիա, 43, 55
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում