00:37  ,  9 հոկտեմբերի, 2023

ՊՍԺ-ն պարտության մատնեց «Ռենին» (տեսանյութ)

Ֆրանսիայի առաջնության 8-րդ տուրում չեմպիոն ՊՍԺ-ն հյուրընկալվեց «Ռենին»։ Իսպանացի Լուիս Էնրիկեի գլխավորած թիմը հաղթեց 3:1 հաշվով։

ՊՍԺ-ից աչքի ընկան պորտուգալացի կիսապաշտպան Վիտինյան, մարոկկացի պաշտպան Աշրաֆ Հակիմին եւ ֆրանսիացի հարձակվող Ռանդալ Կոլո Մուանին։

ՊՍԺ-ն վաստակել է 15 միավոր եւ երրորդն է։ «Ռենը» 8-րդն է՝ 11 միավոր։

Ֆրանսիայի առաջնություն, 8-րդ տուր

«Ռեն» - ՊՍԺ՝ 1:3 (տեսանյութ)

Ամին Գուիրի, 56 - Վիտինյա, 32, Աշրաֆ Հակիմի, 36, Ռանդալ Կոլո Մուանի, 58

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում