Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 8-րդ տուրում փոխչեմպիոն «Արսենալը» Լոնդոնում ընդունեց չեմպիոն «Մանչեսթեր Սիթիին»։
Իսպանացի Միկել Արտետայի գլխավորած թիմն առավելության հասավ 1:0 հաշվով։
Միակ գոլը 86-րդ րոպեին խփեց բրազիլացի հարձակվող Գաբրիել Մարտինելին (տեսանյութ)։
«Արսենալը» 20 միավորով հավասարվեց առաջատար «Տոտենհեմին» եւ երկրորդն է։ «Մանչեսթեր Սիթին» երրորդ տեղում է՝ 18 միավոր։
Անգլիայի առաջնություն, 8-րդ տուր
«Արսենալ» - «Մանչեսթեր Սիթի»՝ 1:0
Գաբրիել Մարտինելի, 86
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում