Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում անցկացվող սամբոյի աշխարհի պատանիների և երիտասարդների առաջնությունում գերազանց հանդես եկավ և ոսկե մեդալ նվաճեց պատանիների 71 կգ քաշային Մհեր Օհանյանը։ Հայաստանի ներկայացուցիչը 8։0 հաշվով հաղթանակ տարավ ֆրանսիացու, 4։1՝ ռուսաստանցու, 8։0 ղազախի և եզրափակչում 3։1՝ ադրբեջանցու նկատմամբ։
Հաջող մրցելույթներ ունեցավ պատանիների 98 կգ քաշային Արսեն Հայրապետյանը, ով վիճակահանության արդյունքում բաց թողեց առաջին գոտեմարտը, ապա հաղթելով նիդերլանադացի և ղազախ մրցակիցներին հասավ եզրափակիչ։ Լարված գոտեմարտում Արսենը 3։1 պարտվեց FIAS-1 թիմը ներկայացնող ռուսաստանցի Վալերի Գերասիմենկոյին և բավարավեց արծաթե մեդալով, հաղորդում է ՀՍՖ-ի մամուլի ծառայությունը։
Պատանիների 53 կգ քաշային Ալիկ Մեքինյանը պարտվեց առաջին գոտեմարտում և դուրս մնաց հետագա պայքարից։ Պարտություններ կրեցին նաև երիտասարդների 58 և 79 քաշային կարգերում, համապատասխանաբար՝ Մարտին Մանուկյանը և Մհեր Խաչատրյանը։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:07 , 28 օգոստոսի
23:43 , 27 օգոստոսի 
23:31 , 27 օգոստոսի 
22:05 , 27 օգոստոսի
21:59 , 27 օգոստոսի
19:07 , 27 օգոստոսի 
18:01 , 27 օգոստոսի
17:04 , 27 օգոստոսի
16:05 , 27 օգոստոսի 
15:04 , 27 օգոստոսի